Նախագահի թեկնածու Բակո Սահակյանը քվեարկել է
Արցախ
ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանը տիկնոջ հետ ժամը 11-ին կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ քվեարկելով թիվ 24 ընտրատեղամասում։
Նախագահի թեկնածուի խոսքերով, ինքն իր քվեն տվել է հզոր, անկաѭ ու միասնական պետությանը: Այն հարցին, թե 5 տարի հետո ինչպիսին է տեսնում Արցախը, Բակո Սահակյանն ասել է, որ 5 տարի անց Արցախը լինելու է բարեկեցիկ, բարգավաճ և ավելի գեղեցիկ:
Թեկնածուի կարծիքով, ինչպես միշտ՝ այս անգամ էլ Արցախի ժողովուրդը կցուցաբերի բարձր գիտակցություն և քաղաքացիական պատասխանատվություն։
«Ժողովրդի ցուցաբերած կեցվածքն ապացույցն է նրա, որ մեր ընտրած ուղղին ճիշտ է և նման ժողովրդի հետ մենք կարող են կառուցել ավելի զարգացած երկիր»,- շեշտել է թեկնածուն։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան