Դամասկոսի կառավարական թաղամասում մարտերը վերսկսվել են
Մերձավոր Արևելք
Մեկ մարդ սպանվել է զինված բախումների հետևանքով, որ բռնկվել են այսօր Դամասկոսի կառավարական թաղամասում, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ կառավարական զորքերը զրահատեխնիկայով մոտեցել են մարտական գործողությունների վայրին: Որոշ քաղաքային ճանապարհներ շրջափակված են բետոնային պատնեշներով: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են նաև Սիրիայի պաշտպանության նախարարը, Ասադի փեսա Ասեֆ Շաուքաթն ու ներքին գործերի նախարար Մոհամմեդ Իբրահիմ ալ Շաարը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ