Ասադը փախել է Դամասկոսից. սիրիական ընդդիմություն
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Դամասկոսը և անձնական ինքնաթիռով մեկնել Լաթաքիա, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Տարտուս նավահանգստից ոչ հեռու, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընդդիմության հրամանատարության ներկայացուցիչներին և արևմտյան դիվանագետներին:
Համաձայն այդ տվյալների, Ալ-Ասադը, որն արդեն երկրորդ օրն է ինչ դրսում չի երևում, այժմ հենց Լաթաքիայում գլխավորում է ապստամբության ճնշմանն ուղղված օպերացիան: Աղբյուրները նաև պնդում են, որ Ասադը կարող էր լքել Դամասկոսը դեռ երեկ տեղի ունեցած պայթյունից առաջ: Ընդդիմության ներկայացուցիչները նաև նշում են, որ Ասադի եղբոր՝ Մահեր Ասադի ճակատագիրը անհայտ է:
Նշենք, որ անկախ աղբյուրներն Ասադի փախուստի մասին ոչինչ չեն հայտնում, սակայն Դամասկոսը արդեն լուրեր է տարածել, որ Ասադւ ընտանիքը տեղափոխվել է ավելի ապահով տեղ:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են նաև Սիրիայի պաշտպանության նախարարը, Ասադի փեսա Ասեֆ Շաուքաթն ու ներքին գործերի նախարար Մոհամմեդ Իբրահիմ ալ Շաարը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել