ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկում են սիրիական բանակի զինապահեստներին հարվածելու հնարավությունը
Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները քննարկում են իսրայելական ուժերի հարվածի հնարավորությունը սիրիական բանակի զինապահեստների վրա, հաղորդում է The York Times-ը:
BBC-ն նշում է, որ ըստ Բարաք Օբամայի վարչության ներկայացուցչի, Պենտագոնի պաշտոնյաները հանդիպումների ընթացքում քննարկել են Սիրիայի հանդեպ տարվող քաղաքականութունը և այն, թե ի վիճակի՞ է արդյոք Իսրայելը հարձակվել Սիրիայի զինապահեստի վրա:
The York Times-ը նշում է, որ «Վաշինգտոնը չի խրախուսում նման հարձակումը, որովհետև անկախ արդյունքներից Ասադի վարչակարգը կարող է օգտագործել այդ փաստը իր դիրքերի ամրապնդման համար»:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են ԶԼՄ-ները, Վաշինգտոնը մտահոգված է սիրիական բանակում խոշոր զինապահեստների առկայությամբ: Պենտագոնի ղեկավարությունը վախենում է, որ այդ զենքը, այդ թվում՝ թունավոր արկերը, Սիրիայում իրավիճակի հետագա ապակայունացման դեպքում կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքերում։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել