Մի քանի ակցիա Կառավարության շենքի առջև
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ակցիան էին անցկացնում զոհված զինծառայողների մայրերը, ովքեր կարողացան մուտք գործել Կառավարության շենք։ Մայրերը ընդունարանի մոտ հայտարարեցին, որ երկրի վարչապետի հետ հանդիպում են պահանջում։ Բողոքի ընթացում շենքի ներսում վատացավ Տիգրան Օհանջանյանի մոր ինքնազգացողությունը, որին դուրս բերեցին Կառավարության շենքից։
Ծնողներն այս ամենով փորձում էին իշխանության ուշադրությունը հրավիրել բանակի խնդիրների վրա, և վերացնել սպանությունները զինծառայության ընթացքում։
«Մենք այս ամենով մեր երեխաներին հետ չենք բերի, բայց փորձում ենք այնպես անել, որպեսզի երիտասարդները վախով չգնան ծառայության»,- մեզ հետ զրույցում հայտնեց մայրերից մեկը։ Ծնողների խոսքերով, ակցիաները ունենալու են շարունակական բնույթ, և ամեն հինգշաբթի հավաքվելու են Կառավարության շենքի մոտ, մինչև հանդիպեն վարչապետին։
Այս ընթացքում նույն վայրում իրենց բողոքի ակցիան էին անցկացնում Հյուսիսային Պողոտայի նախկին բնակիչները՝ բնակարանների ապահահովման և դրամական փոխհատուցման պահանջով։ Սեփականության իրավունքի պաշտպանության ՀԿ-ի Նախագահ Վաչագան Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ակցիաները լինելու են շարունակական բնույթի և երեքշաբթի պատրաստվում են ակցիա անցկացնել Նախագահականի մոտ։
Կառավարության շենքի մոտ էին նաև Արամի 72-80, Սարյան 19-21 և Բյուզանդի 13-21-ի բնակչներից ոմանք, ովքեր եկել էին իրենց օտարված և վերավաճառված բնակարանների խնդիրներին լուծում ստանալու համար։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը