Ուժգին պայթյուններ Իրաքում. զոհվել է 15 և վիրավորվել՝ 20 մարդ
Աշխարհ
Այսօր Իրաքում տեղի ունեցած մի քանի ուժգին պայթյունների հետևանքով՝ զոհերի թիվը հասել է 15–ի, իսկ ավելի քան 20 մարդ վիրավորվել է։
Երեք պայթուցիկ սարք միաժամանակ գործի են դրվել Իրաքի մայրաքաղաքի առևտրի շուկաներից մեկում, որտեղ զոհվել է 8 մարդ։ Եվս երկու պայթյուններ տեղի են ունեցել Արևմտյան Բաղդադ տանող ավտոմայրուղու վրա, որի ժամանակ սպանվել է 7 մարդ։
Հինգշաբթի օրն Իրաքի հարավում գտնվող Բարա քաղաքում տեղի ունեցած մի քանի ուժգին պայթյունների հետևանքով՝ 19 մարդ էր սպանվել, ավելի քան 60–ը՝ վիրավորվել։
Մինչև այս տարվա վերջ՝ ԱՄՆ-ն իր զորքերը պետք դուրս բերի Իրաքից, իսկ մայրաքաղաք Բաղդադում կմնան միայն մոտ երկու հարյուր ամերիկացի զինվորներ՝ դեսպանատների և դիվանագետների ընտանիքների պաշտպանության համար։ Հաղորդում է "BBC" լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ