Գտնվել է Մատիսի՝ 10 տարի առաջ գողացված նկարը
Աշխարհ
ԱՄՆ-ում հայտնաբերվել է ֆրանսիացի բնանկարիչ Անրի Մատիսի նկարը, որը գողացվել էր 2002 թ-ին Կարակասի Ժամանակակից արվեստի թանգարանից, հաղորդում է BBC-ին։
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հաղորդել է, որ Մայամի-Բիչ հյուրանոցում ձերբակալվել են երկու հոգի, ովքեր փորձել են վաճառել գողացված նկարը։ Նրանցից մեկը եղել է ազգությամբ ամերիկացի, մյուսը՝ մեքսիկացի։
Նկարի գնորդի դերում հանդես են եկել դաշնային հետախուզության գործակալները։
Մասնագետները նշում են, որ «Կարմիր տաբատով հարճը» անվանումով արվեստի ստեղծագործությունը ստեղծվել է 1925թ-ին և գնահատվում է մոտ 3 միլիոն դոլար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ