Ուգո Չավեսը բարձրաձայնել է ռուսական կործանիչներ գնելու մտադրությունը
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ ներկայումս երկրի իշխանությունները քննարկում են իր մտադրությունը ռուսական մի քանի ունիվերսալ Սու-35 կործանիչներ գնելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն։
«Ես հաղորդագրություն եմ ուղարկել Ռուսաստանի կառավարությանը այն մասին, որ մենք ցանկանում ենք քննարկել մի քանի Սու-35 կործանիչ գնելու հնարավորությունը մեր երկրի պաշտպանությունը արդիականացնելու և ամրապնդելու նպատակով»,- հայտարարել է Վենեսուելայի նախագահը տեղական ռադիոյի եթերի ժամանակ։
Ընդ որում, Չավեսը չի պարզաբանել կործանիչների քանակը, որը ցանկանում են ձեռք բերել երկրի իշխանությունները։
Մոսկվան հանդիսանում է Վենեսուելայի սպառազինությունների հիմնական մատակարարը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ