Եվրոպական չորս բանկեր մեղադրվում են Euribor տոկոսադրույքի մանիպուլյացիայում
Աշխարհ
Եվրոպական միջբանկային Euribor տոկոսադրույքի մանիպուլյացիայի մեջ են մեղադրվում չորս եվրոպական բանկեր՝ բրիտանական HSBC -ն, գերմանական Deutsche Bank-ը, ֆրանսիական Societe Generale և Credit Agricole-ը: Մանիպուլյացիայի հետաքննությամբ զբաղվում են Եվրամիության վերահսկիչ մարմինները: Այդ բանկերին մեղադրում են Euribor տոկոսադրույքի մանիպուլյացիայի գործում միմյանց հետ գաղտնի համագործակցության մեջ, ինչը կործանարար ազդեցություն կարող է ունենալ եվրոպական տնտեսույան վրա:
Նույն կերպ LIBOR տոկոսադրույքի մանիպուլյացիան մեծ սկանդալ առաջացրեց, որի հետևանքով աշխատանքից հեռացվեց Barclays բանկի տնօրեն Բոբ Դայմոնդը: LIBOR տոկոսադրույքը համարվում է ամբողջ աշխարհում դրամի փոխարժեքի որոշման գլխավոր չափանիշ, որով սահմանված են ավելի քան 360 տրլն. ԱՄՆ դոլարի չափով վարկեր, ուստի ակնհայտ է, որ Euribor և LIBOR տոկոսադրույքների մանիպուլյացիան մեծ վնասներ կարող է հասցնել համաշխարհային տնտեսությանը, ուստի Եվրամիության ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի կանխի նման փորձերը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ