Ճգնաժամի պատճառով Fiat ընկերությունը կդադարեցնի գործարաններից մեկի աշխատանքը
Աշխարհ
Տնտեսական ճգնաժամի հետ կապված իտալական Fiat ընկերությունը պատրաստվում է դադարեցնել Նեապոլ քաղաքի մոտ գտնվող իր գործարաններից մեկի գործունեությունը, որտեղ արտադրվում են Panda մակնիշի ավտոմեքենաները:
Այս տարվա առաջին կիսամյակում Panda մակնիշի ավտոմեքենաների վաճառքի ծավալները եվրոպական շուկայում նվազել էին 6.3%-ով, իսկ Իտալիայում՝ 19.7%-ով:
Իտալիայի Բանկը հայտնել է, որ 2012թ.-ի երկրորդ եռամսյակում երկրի տնտեսության ցուցանիշները նվազել են 0.5%-ով և հաստատել, որ Իտալիայի ՀՆԱ-ն այս տարի կնվազի 2%-ով, որն էլ իր վատ ազդեցությունն է թողել Fiat ընկերության վրա:
Իտալիայի Կենտրոնական Բանկի տվյալներով, 2013 թ.-ին երկրի տնտեսական աճի ցուցանիշները կնվազեն 0.2%-ով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ