Անժելա Սարգսյանի «տղամարդը» քանդել է բերանի կարերը
Հասարակություն
Ինչպես արդեն անդրադարձել էինք Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների գործով մեղադրվող Կարեն Արայանին, ով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարել էր բերանը և հայտարարել անժամկետ հացադուլ, արդեն քանդել է բերանի կարերը՝ ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբի հետ զրուցելու համար։ Այս մասին Lurer.com-ին հաղորդեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արագ արձագանքման բաժնի աշխատակիցների այցելության պահին Կարեն Արայանը առողջական խնդիրներ չի ունեցել։ Սակայն նա հայտնել է, որ շարունակելու է հացադուլը և արագ արձագանքման բաժնի աշխատակիցների միջոցով Պաշտպանին փոխանցել է առանձին դիմում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը