Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով լի ավտոբուսը վթարի է ենթարկվել
Թուրքիա
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 12 ռուս զբոսաշրջիկ: Ըստ Ազատություն ռադիոկայանի թղթակցի, վթարը տեղի է ունեցել առավոտյան Սերիկ քաղաքի մոտ (Անթալիա): Նախնական տվյալներով վարորդը քնել է ավտոբուսի ղեկին, և մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից:
Ըստ տեղական իշխանությունների ներկայացուցչի, վթարի ենթարկված ավտոբուսի մեջ կար 41 ռուս զբեսաշրջիկ, որոնք վերադառնում էին Անթալիայում անցկացրած հանգստից հետո: Տուժածներից մեկի ոտքը կոտրվել է: Վիրավորների թվում է նաև ավտոբուսի վարորդը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)