ԼՂՀ նախագահն այցելել է Լոս Անջելեսի իրանահայ միություն
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին այցելել է Լոս Անջելեսի իրանահայ միություն և հանդիպել կազմակերպության անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև Արցախ-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել իրանահայ միության ներդրումը Սփյուռքում հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան