Կոտայքի մարզի Արտավազի գյուղապետարանում տեղի կունենան հասարակական լսումներ
Հասարակություն
Ս.թ հուլիսի 26-ին ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի գյուղապետարանում տեղի կունենան «Ալյումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, ՀՀ Կոտայքի մարզպետարանում, Արտավազի գյուղապետարանում, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության էլեկտրոնային կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-93-44-93:
Հիշեցնենք, որ Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան երկաթուղային կայարանից 32կմ հյուսիս-արեւմուտք: Տարածքի հիմնական ջրային զարկերակներն են Մարմարիկ եւ Աղստեւ գետերը: Անմիջապես Թեժսարի հանքավայրի մերձակայքում են գտնվում Մեղրաձոր եւ Արտավազ գյուղերը:
Ըստ շրջակա միջավայրի նկատմամբ ազդեցության փորձաքննության` հանքավայրին կից պետք է կառուցվեն ջարդիչ կայան, հարստացուցիչ ֆաբրիկա եւ պոչամբար: Սակայն այնքան էլ պարզ չէ, թե ինչ ազդեցություն կթողնի հանքավայրի շահագործումը մոտակայքում գտնվող Հանքավանի եւ Ծաղկաձորի հանգստյան գոտիների վրա:
Առողջարանային Ծաղկաձոր քաղաքը ազդակիր համայնք չի ճանաչվել։
Սույն թվականի մայիսի 30-ին Հրազդան քաղաքում նախատեսված հասարակական լսումները ձախողվել են, քանի որ Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրը շահագործել ցանկացող «Ալյումինա Քորփորեյշն» ընկերության ղեկավարները չէին ներկայացել քննարկմանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը