«168 Ժամ»-ի որոշ հոդվածներ ստվեր են գցում ՀՀ եւ ՌԴ հարաբերությունների վրա. Կարեն Թումանյան
Հասարակություն
«Անարդարության և անհավասարության հաղթահարումը մայր հայրենիքում» ՀԿ նախագահ Կարեն Թումանյանը «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթենիկ Սեյրանյանի կողմից իրականացվող հակառուսական քաղաղաքականության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.
«Տեղեկացնում եմ, որ իմ կողմից ղեկավարած ՀԿ-ն միշտ նպաստել և նպաստելու է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը, ինչպես նաև կոմպլիմենտար քաղաքականության կողմնակից ենք:
Վերջին ժամանակներս «168 Ժամ»-ում տեղադրվում են հոդվածներ, որոնք ուղղակի և անուղղակի ստվեր են գցում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստեղծված պատմական հարաբերությունների վրա:
Եթե «168 Ժամ» թերթը դրանով ուզում է ցուց տալ իր քաղաքական ուղղվածությունը, ապա դրա համար կան համապատասխան մամուլի ասուլիսներ, որտեղ ձեր տեսակետը կարժանանա համարժեք պատասխանի, իսկ օգտագործել խոսքի ազատությունը այս հարթությունում չի բխում ժողովրդի շահերից»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը