Թուրքիան կստեղծի գրոհային անօդաչու
Թուրքիա
Թուրքիան որոշել է արդիականացնել իր Anka անօդաչու ինքնաթիռը, զինել այն և դարձնել գրոհային: Jane's ամսագրի հաղորդմամբ՝ արդիականացմամբ կզբաղվի Turkish Aerospace Industries-ը:
Այդ մասին մասնավորապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ ԱՄՆ կոնգրեսը արգելեց Թուրքիային MQ-1 Predator և MQ-9 Reaper ամերիկյան անօդաչուների վաճառքը, ինչի արդյունքում Թուրքիան ստիպված է ինքնուրույն արտադրել գրոհային անօդաչուներ:
Նշենք, որ Anka-ն ընդունվել է սպառազինության 2012 թվականին: Անօդաչուի թևերի բացվածքը 17.3 մետր է, այն կարող է բարձրանալ ծովի մակերևույթից միջև 9 կմ բարձրություն վրա, կրել մինչև 250 կգ օգտակար զանգված և օդում լինել մինչև 24 ժամ:
Սակայն այս պահին Թուրիքայի սպառազինությունում եղած Anka-ները կարող են իրականացնել միայն հետախուզական առաջադրանքներ և միայն արդիականացված Anka-ն կունենա գրոհային հնարավորություններ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)