Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասին Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ) Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները Եթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ) Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․Կարապետյանց Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ 

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր

Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր:

Նախագահն այցելել է «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) Գեղարքունիքի մարզի Գավառի մասնաճյուղ՝ Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն (ԵԶՎԿ): Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայության որակին:

Մարզերում բնակվող հատուկ կարիքներով երեխաների վաղ հայտնաբերումը, զարգացման գնահատումը, նրանց վերականգնողական բուժումն առավել հասանելի դարձնելու նպատակով՝ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, 2003 թ.-ին նախաձեռնել է մարզերում Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնների հիմնումը: Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ 2008 թ.-ից գործող Գավառի ԵԶՎԿ-ն իր չափերով փոքր էր և հնարավորություն չուներ սպասարկելու տարածաշրջանի բոլոր երեխաներին, որի համար էլ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն 2010-2011 թթ.-ին, տարբեր կազմակերպությունների և հովանավորների աջակցությամբ, այս քաղաքում կառուցել և կահավորել է մեկ այլ՝ ավելի մեծ և հարմարավետ կենտրոն: Այն վերականգնողական ծառայություններ և մասնագիտական խնամք է տրամադրում Գեղարքունիքի մարզում բնակվող ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի, հաղորդակցման և այլ զարգացման խնդիրներով երեխաներին: Կենտրոնը հնարավորություն ունի տարեկան սպասարկելու մինչև 200 երեխա՝ իրականացնելով ավելի քան 15.000 այցելություն: Նշվել է, որ նախկին ԵԶՎԿ շենքը գործելու է որպես երեխաների զարգացմանը և հաշմանդամության կանխարգելմանն ուղղված տեղեկատվական և ուսումնական ծրագրերի «Ռեսուրս» կենտրոն:

Գավառ քաղաքում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Գավառի բժշկական կենտրոնի բացմանը, որտեղ Նախագահին ներկայացվել են կենտրոնում իրականացված օպտիմալացման և ներդրումային ծրագրերը, առողջապահական այս հաստատության հնարավորությունները:

Նշվել է, որ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոնը կազմավորվել է՝ Գավառի հիվանդանոցի և ծննդատան միաձուլման արդյունքում: Ընդհանուր առմամբ՝ վերանորոգվել և կառուցվել է շուրջ 3.835 քմ մակերեսով տարածք, մասնավորապես, իրականացվել է բժշկական կենտրոնի մասնաշենքի ամբողջական հիմնանորոգում: Սկսվել են նաև դիարանի շենքի կառուցման և ինֆեկցիոն մասնաշենքի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:

Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների և վիրասրահների համար և կահավորվել նոր բժշկական և կենցաղային կահույքով:

Առողջապահական այս հաստատությունն ունի նաև մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորություն:

Գեղարքունիքի մարզից Նախագահը մեկնել է Տավուշի մարզ: Դիլիջան քաղաքում Սերժ Սարգսյանն այցելել է վերջերս շահագործման հանձնված «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոց, ծանոթացել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հյուրանոցի պայմաններին, կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոցի շենքի հիմնանորոգումը տևել է շուրջ 4 տարի, որի արդյունքում՝ վերակառուցման և տեխնիկական վերազինման համար ներդրվել է 7 մլն ԱՄՆ դոլար: Նշվել է, որ, սպասարկման որակի միջազգային չափանիշներին համապատասխանության առումով, օտարերկրյա փորձագետներն ու որակի երաշխիքի գնահատողները, հետազոտելով և մասնագիտական վերահսկողություն իրականացնելով հյուրանոցի ընթացիկ գործունեության նկատմամբ, որոշում են կայացրել միջազգային չափանիշների՝ հյուրանոցի տեխնիկապես և մատուցվող ծառայությունների որակի համապատասխանության վերաբերյալ՝ շնորհելով լիիրավ անդամակցություն «Բեսթ Վեսթերն»-ի մեծ ընտանիքին՝ Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոց անվանմամբ: «Բեսթ Վեսթերն»-ն աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանց է, որը գործում է ավելի քան 80 երկրում՝ ընդգրկելով 4.000-ից ավելի հյուրանոց:

Հյուրանոցային համալիրի աշխատակազմի 90%-ից ավելին համալրված է տեղական աշխատուժով, ովքեր մշտապես անցնում են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան որակավորման դասընթացներ:

Դիլիջանում Հանրապետության ղեկավարը այցելել է նաև ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի շինհրապարակ, որտեղ Նախագահին ներկայացվել են մինչ այժմ կատարված աշխատանքները, շինարարության ընթացքն ու նախագծերը:

Նշվել է, որ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի կառուցման հիմնական նպատակն է՝ ստեղծել ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված ինստիտուտ, որտեղ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող, տնտեսագիտության և ֆինանսների բնագավառներին առնչվող տարածաշրջանային և միջազգային կոնֆերանսներ, ուսումնական ծրագրեր՝ վերապատրաստվելու հնարավորություն ընձեռելով ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին: Կենտրոնում անհրաժեշտ պայմաններ կլինեն՝ նաև տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում բազմակողմանի ուսումնահետազոտական աշխատանքների իրականացման համար: Նախատեսվում է նոր՝ ժամանակակից շտեմարանների կառուցման ուղղությամբ ևս աշխատանք իրականացնել, ինչը Հայաստանի տնտեսության վերաբերյալ կիրառական աշխատանքների իրականացման գործում հայաստանյան և միջազգային հետազոտողների համար լրացուցիչ խթան կհանդիսանա:

Կենտրոնում տարածքներ կհատկացվեն առևտրային բանկերի, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ-վարկային և ԱՊՊԱ-բյուրոների համար՝ վերջիններիս կողմից պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ:

Կենտրոնի տարածքում կգործի նաև տարածքային դրամարկղային կենտրոն, որի միջոցով՝ կսպասարկվեն տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները:

Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 29.000 քմ: Համալիրը բաղկացած է երկու մասնաշենքից՝ գլխավոր և տեխնիկական: Կենտրոնի բացումը նախատեսված է 2013 թվականի հունվար ամսին:

«Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում աշխատող ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների համար կառուցվում է նաև բազմաբնակարան բնակելի շենք՝ 64 ծառայողական բնակարանով՝ 6.290 քմ ընդհանուր բնակելի տարածքով: Շենքի առաջին հարկում նախագծված են մանկապարտեզ և առևտրային տարածքներ, որոնցից կկարողանան օգտվել Դիլիջան քաղաքի բնակիչները ևս:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերակառուցվում է Դիլիջանի նախկին գրադարանի շենքը ևս, որտեղ նախատեսվում է ստեղծել ժամանակակից «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն՝ 1263.8 քմ ընդհանուր մակերեսով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված