Թուրքիայում սրճարանում հրաձգությամբ ուղեկցված ծեծկռտուքի հետևանքով 10 մարդ է տուժել
Թուրքիա
Առնվազն 10 մարդ է վիրավորվել Թուրքիայի կենտրոնում գտնվող Կոնիա քաղաքից հյուսիս գտնվող Սելջուկլու շրջանի սրճարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հեռուստաալիքի տվյալներով, երկու մարդ վիճել են սրճարանում, հետո ծեծկռտուք սարքել։ Այնուհետև նրանցից մեկը հանել է հրացանը և անկանոն կրակ բացել սրճարանի ներսում։
Ինչպես հայտնում է հետուստաալիքը, տուժածները տեղափոխվել են Սելջուկյան համալսարանի բժշկական ֆակուլտետին առընթեր հիվանդանոց։ Կասկածյալները թաքնվել են, նրանց որոնում է ոստիկանությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)