Վթար Մյասնիկյան պողոտայում. «Լեքսուսները» բախվել են իրար` առաջացնելով հսկայական խցանում (լուսանկարներ)
Հասարակություն
Այսօր, հուլիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի Մյասնիկյան պողոտայում «Լեքսուս» մակնիշի 42 ԼԼ 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 34-ամյա Արամ Պետրոսյանը բախվել է մեկ այլ «Լեքսուս» մակնիշի 55 PO 556 համարանիշի ավտոմեքենային, որի վարորդը 34 ամյա Ռուբեն Ենոքյանն է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, սպայական ջոկի աշխատակիցները Վահագն Հովհաննիսյանի գլխավորությամբ, դեպքի վայր էր ժամանել «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Երկու ժամից ավելի նշված վթարի պատճառով երթևեկությունը կաթվածահար էր եղել՝ առաջացնելով խցանում, որի ծայրը չէր երևում: Հավաքվածները, տեսնելով, որ վթարված ավտոմեքենաները նույն մակնիշի էին, կատակում էին, թե, «հաստատ մեկը ընդդիմությունից է, մյուսը՝ իշխանությունից»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Tert.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը