Մարտեր Սիրիայի կառավարության շենքի մոտ
Մերձավոր Արևելք
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մարտերը թեժանում են: Այս պահին դաժան մարտեր են ընթանում Սիրիայի կառավարության շենքի հարևանությամբ: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այսօր ապստամբների Սիրիական ազատ բանակի հայտարարած «Դամասկոսի հրաբուխ» օպերացիայի 5-րդ օրն է: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ հրաձգություններն ու մարտերը տեղի են ունենում քաղաքի համարյա բոլոր թաղամասերում:
Franse-Presse-ի հաղորդմամբ՝ իշխանությունները կիրառում են համարյա բոլոր զորատեսակները: Մարտերում լայներոն կիրառվում են ուղղաթիռներ, տանկեր, այլ զրահատեխնիկա և հրետանի: Ընդդիմադիրների վերահսկողության տակ եղած թաղամասերում գտնվող խաղաղ բնակչությանը կառավարությունը տվել է 48 ժամ` տարածքից դուրս գալու համար:
Նշենք, որ իրավիճակը Դամասկոսում խիստ սրվեց այն բանից հետո, երբ երեկ Սիրիական ազատ բանակի կազմակերպած ահաբեկչության հետևանքվ սպանվեցին Սիրիայի պաշտպանության նախարարը և նրա տեղակալը, ինչպես նաև վիրավորվեցին ներքին գործերի նախարարը, հետախուզական ծառայության ղեկավարը և մի շարք այլ պաշտոնյաներ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել