Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) 

«Հարսնաքարի» ողբերգական միջադեպից անցել է շուրջ մեկ ամիս (ամփոփում)

Վերլուծական

Հունիսի 17-ին, ժամը 23։00-ին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում վերջինիս թիկնազորի անդամները ու ռեստորանի անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել ռազմական բժիշկներ Վահե Ավետյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արտակ Բայադյանին։ Առավել ծանր վիճակում գտնվող ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության։ Բժիշկները Վահե Ավետյանը վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր:

Միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց։ Lurer.com-ին պարզ դարձավ, որ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքի վարիչ, մայոր Վահե Ավետյանը և իր չորս ընկերները հունիսի 17-ին այցելել են «Հարսնաքար» ռեստորանային համալիր։ Վահե Ավետյանը եղել է սպորտային համազգեստով և անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել նրան ներս մտնել՝ պատճաշ հագնված չլինելու պատճառաբանությամբ: Զինվորական բժիշկը հեռացել է, զգեստափոխվել և կրկին վերադարձել է ռեստորան: Միջադեպը տեղի է ունեցել մատուցողի և երիտասարդների միջև, ինչին միջամտել են անվտանգության աշխատակիցները:

Շրջանառվում էին լուրեր, որ անվտանգության աշխատակիցները միջադեպի առնչությամբ խոսել են ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հետ, ով հրահանգել է «դաստիարակել» երիտասարդներին։

Հունիսի 18-ի առավոտյան Ոստիկանությունը դեպքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չէր անում՝ պատճառաբանելով, որ իրենք դեպքի մասին տեղեկություն չունեն, մինչդեռ մամուլով ակտիվորեն շրջանառվում էր այս լուրը: Միայն ժամեր անց ոստիկանության կողմից ևս հաստատվեց ծեծի փաստը։

Հունիսի 18-ին Ոստիկանությունից «Հարսնաքարի» գործն ուղարկվեց ՀՀ ՊՆ քննչական ծառայություն, սակայն այն այդպես էլ չհասավ ՊՆ քննչական։ Հունիս 19-ին ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Դատախազ Աղվան Հովսեփյանը «Հարսնաքարի գործը» ետ է վերադարձրել ոստիկանություն։ Այս ընթացքում ծեծի ենթարկողները գտնվում էին ազատության մեջ։

Հունիսի 18-ի գիշերը Վահե Ավետյանը կրկին երնթարկեց վիրահատության:

Հունիսի 19-ին Lurer.com-ին հաջողվեց պարզել ծեծի ենթարկողներից Գարիկ Մարգարյանի անունը։ Վերջինիս նկարի և մի քանի տեսանյութերի համադրումից պարզ դարձավ, որ նա Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է։

Նույն օրը Ռուբեն Հայրապետյանը շտապեց հանդես գալ պաշտպանվողական հայտարարությամբ։

Հունիսի 19-ին ոստիկանությունը հայտարարեց, որ կարվի ամեն ինչ՝ քննությունն ամբողջական ու անաչառ անցկացնելու համար:

Հունիսի 19-ին Facebook սոցիալական կայքում բացվեց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խումբը, որի հիմնական խնդիրն էր հասնել գործի լիարժեք բացահայտմանը:

Հունիսի 20-ին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարությունը, որում մասնավորապես դատապարտվում էր «Հարսնաքարի» միջադեպը ու հավաստիացվում, որ Պաշտպանության նախարարությունը հետևում է միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին և վստահ է, որ միջադեպի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Հունիսի 20-ին միջադեպը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև «Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան»:

Միայն հունիսի 20-ին՝ դեպքից 3 օր անց, սկսվեցին ձերբակալությունները։ Ձերբակալվեց միջադեպի գլխավոր մեղավորը՝ Գարիկ Մարգարյանը։ Քիչ անց Ոստիկանությունից հայտնեցին, որ ձերբակալվել են նաև «Հարսնաքար» ռեստորանի մատուցողն ու մենեջերը։

Հունիսի 20-ի երեկոյան կար 6 ձերբակալված:

Հուլիսի 21-ի առավոտյան Ազգային ժողովի դիմաց միայնակ բողոքի ակցիա անցկացնող Վարդգես Գասպարիին անսպասելիորեն մոտեցավ Աժ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլեց «Ռուբեն Հայրապետյան՝ մարդասպան» բովանդակությամբ պաստառը: Մի վայրկյան անց մոտեցավ մի երիտասարդ և Գասպարիին տապալեց գետնին:

Հունիսի 21-ին ձերբակալվածների թիվն արդեն 7-ն էր։

«Հարսնաքար» ռեստորանում ՊՆ բժիշկներին դաժան ծեծի փաստի առթիվ հարուցված գործի շրջանակներում կալանավորվել են ռեստորանի 6 աշխատակիցների, որոնք գործով մեղադրյալ են համարվում: Նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, որը ենթադրում է 5-10 տարվա ազատազրկում: Իսկ յոթերորդ անձը՝ ռեստորանի մենեջերը, ազատ է արձակվել, քանի որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ նա ծեծի մասնակից չի եղել:

Հունիսի 22-ին «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը ոստիկանության շենքի մոտ կազմակերպեց բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում էին միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը քննել օրենքի և իրավունքի շրջանակներում ու պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

Հունիսի 22-ին համացանցում հայտնվեց առաջին տեսանյութը, որտեղ հստակ երևում է, որ ռազմական բժիշկներին ծեծի ենթարկած Գարիկ Մարգարյանը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է։ Այս փաստը հաստատող ևս մեկ տեսանյութ էլ հրապարակվեց հունիսի 26-ին։

Հունիսի 29-ին, այդպես էլ ուշքի չգալով, Վահե Ավետյանը մահացավ։ Վահեի մահը առաջացրեց հանրային բողոքի ու ցասման մեծ ալիք:

Մահվան հաջորդ օրը «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը կազմակերպեց մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։ Մոմավառությունն անցկացվեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց: Չնայած նրան, որ նախօրոք հայտարարվել էր ակցիայի մասին, այդ ժամանակ ռեստորանային համալիրում տեղի էր ունենում հարսանիք: Նույն օրը ձևավորվեց Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողով:

Հուլիսի 1-ին  ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ 39–ամյա Վարդան Սամվելյանը փորձեց պայթցնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը:Մոտ երեք ժամ Ոստիկանության օպերատիվ–քննչական խումբը բանակցություններ է վարել քաղաքացու հետ, ինչի արդյունքում կարողացել են վնասազերծել քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Վահեի հուղարկավորությունը տեղի ունեցավ հուլիսի 2-ին։ Հուղարկավորությանը ներկա էին հազարավոր քաղաքացիներ, սպաներ, մտավորականներ, որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Նույն օրը Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողովի կողմից կազմակերպվեց երթ դեպի դատախազություն, որին մասնակցեցին բազմաթիվ քաղաքացիներ: Տեղի տալով հանրային ճնշմանը՝ հուլիսի 3-ին Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հայտնում էր իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

Հուլիսի 4-ին «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության կողմից կազմակերպվեց բողոքի ակցիա Ազգային Ժողովի մոտ, որտեղից ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դատախազության մոտ:

Հուլիսի 8-ին Վահե Ավետյանի յոթնօրեքի կապակցությամբ «Վահե Ավետյան» հասարակական շարժման կողմից կազմակերպվեց մոմավառության արարողություն: Մոմավառության սկզբում Ռուբեն Հայրապետյանը հարվածեց իրավապաշտպան Արման Վեզիրյանին: Մասնակիցները փորձեցին  մոմերով մտնել ռեստորանի բակ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ խոչընդոտելով նաև լրագրողներին։

Մոմավառության կազմակերպիչները հանդես եկան հայտարարությամբ, որով ոստիկաններից պահանջեցին տարածք տրամադրել մոմավառության ակցիան իրականացնելու և ելույթներ ունենալու համար։ Մի քանի անգամ հայտարարելուց հետո, տեսնելով, որ ոստիկաններն անհաղորդ են, ցուցարարները փակեցին Աճառյան փողոցը:

Ոստիկանական շարքերը համալրվեցին կարմիր բերետավորներով, մահակներով ու վահաններով զինված ոստիկաններով։ Նրանք, անցնելով քաղաքացիների վրայով, քաշքշելով մայթից դուրս բերեցին ցուցարարներին։ Այսպիսով ոստիկանությունը ևս մի անգամ կիրառեց ոչ համաչափ, ոչ իրավաչափ բիրտ ուժ: Հարսնաքարից ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն, որտեղ 5 րոպե լռությամբ հարգեցին Վահե Ավետյանի հիշատակը:

Հուլիսի 10-ին մամուլի ասուլիսով հանդես եկավ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության բաժնի պետ Արսեն Այվազյանը: Նա մասնավորապես նշեց, որ գործով բոլոր վեց ձերբակալվածները բացառապես «Հարսնաքար» ռեստորանի աշխատակիցներ են: Այվազյանը նշեց սակայն, որ ձերբակալվածներից ոմանք որոշ առիթներով երբեմն ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին: Այվազյանը նշեց նաև,որ հուլիսի 6-ին Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է և պարզվել է՝ այդ օրը եղել է Սևանում, այնուհետև վերդառանալով Երևան՝ ժամը 19:00-ի սահմաններում եղել է Հարսնաքարում, այնտեղ է եղել ընդամենը 30 րոպեով, որից հետո գնացել է Ավանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիա: Այս ամենով ոստիկանությունը ևս մեկ անգամ ապացուցեց իր կանխակալ վերաբերմունքը գործի նկատմամբ և գործի արդար քննության իր անընդունակությունը: 

«Հարսնաքարի» ողբերգական դեպքերը ոտքի հանեցին նաև Սփյուռքի հայությանը։ Բողոքի ակցիաներ տեղի ունեցան Բեռլինում և Լոս Անջելեսում։

Հուլիսի 11-ին «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում դրվում էին մի շարք պահանջներ.

  1. Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ ու ձերբակալել, ինչպես նաև քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց (մանրամասն տես նախաձեռնության հայտարարությունն առ 04.07.2012):
  2. Փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերցնել ոստիկանության վարույթից և տեղափոխել Հատուկ Քննչական Ծառայության վարույթ: Իրականացնել անկողմնակալ քննություն, լինել հաշվետու և բաց:
  3. Ռուբեն Հայրապետյանին հեռացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
  4. Ապահովել տուժածների և նրանց հարազատների անվտանգությունը և բացառել հնարավոր ճնշումները նրանց նկատմամբ:
  5. «Հարսնաքար» համալիրը ճանաչել որպես քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար պատասխանատու իրավաբանական անձ ու պարտադրել վնասի փոխհատուցում տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Դադարեցնել «Հարսնաքար» համալիրի գործունեությունը՝ կյանքի համար անվտանգ ծառայություններ մատուցելու անկարողության հիմնավորմամբ:
  6. Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացն իր ավարտին հասցնելու նպատակով Ազգային Ժողովի պագամավորները պետք է հրավիրեն արտահերթ նստաշրջան:

Այս պահանջների իրագործմանն ուղղված մի շարք գործողություններին զուգահեռ՝ նախաձեռնությունը քաղաքացիներին մասնավորապես կոչ էր անում՝

  1. Բոյկոտել Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությունների մատուցած ծառայությունները և արտադրած ու ներմուծած ապրանքները (Բջնի, Նոյ, «Հարսնաքար», ADB բանկ և այլն)։
  2. Ակտիվորեն մասնակցել Ռուբեն Հայրապետյանին մուտքի թույլտվություն չտրամադրելու պահանջով դիվանագիտական առաքելություններին ուղղված նամակի ստորագրահավաքին: Մասնակցել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կազմակերպվող հրապարակային միջոցառումներին:

ԱԺ 4 խմբակցություններ դիմում ներկայացրեցին ԱԺ նախագահին։ Դիմումում մասնավորապես առաջարկվում էր ԱԺ պատգամավորների օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակներում կազմակերպել հանդիպում, հուլիսի 17–ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանված ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի քիչ-կոկորդ-ականջի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ, գործի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորների պարզաբանումներ տալու և հարցադրումներին պատասխանելու նպատակով։ Սակայն այս դիմումը Հովիկ Աբրահամյանի կողմից մերժվեց։ Խմբակցությունները որոշում կայացրեցին այդ հարցերը գրավոր կերպով ներկայացնեն իրավապահ մարմիններին։

Այնուհետև Հայ ազգային կոնգրեսը հուլիսի 12-ին հայտարարություն տարածեց, որում հայտնում էր, որ հաշվի առնելով ԲՀԿ, ՀՅԴ և Ժառանգություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները, որոշում են այդ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին՝ ժամը 12-ին, հրավիրել ԱԺ-ի արտահերթ նստաշրջան։ Նստաշրջանն անցկացնելու համար հարկավոր էր 24 ժամվա ընթացքում հավաքել 44 պատգամավորի ստորագրություն։ Սակայն նախաձեռնության փաստաթղթի տակ ստորագրեցին ընդամնեը 21 պատգամավոր և արդյունքում նստաշրջանը չկայացավ։

Այս պահին Վահեի հետ ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բժշիկներ Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը դուրս են գրվել հոսպիտալից, վերջիններս լիովին ապաքինվել են։

Վահեի մահը առիթ հանդիսացավ հասարակական նոր ընդվզումների, որի արդյունքում ձևավորվել է հանրային պահանջ՝ վերացնել հանրապետությունում տիրող ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտը:

Ազատուհի Արասխանյան, Սեվակ Մամյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ)
Ամենադիտված