«Հրապարակ». Ծոմակ Օգանեզովան մեկնեց Եվրոպա
Հայկական Մամուլ
Ծոմակ Օգանեզովան, որի DIV ակումբը պայթեցրել էին հոմոֆոբ ազգայնականները, այնուամենայնիվ, մեկնեց Եվրոպա: Այս մասին խոսակցություններն սկսեցին տարածվել այն պահից, երբ դաշնակցական պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Հրայր Կարապետյանի վճարած գրավի դիմաց ազատ արձակվեցին պայթեցնողները` Արամե և Համբիկ Մ.-ները:
Ինքը` Ծոմակը, մինչև վերջերս հերքում էր, որ մտադիր է լքել Հայաստանը: Թերթին նա մեկ ամիս առաջ հայտնել էր, որ մնալու և շարունակելու է պայքարել «ֆաշիստական բարքերի» դեմ:
Փաստորեն չդիմացավ` ակամայից հաստատելով տարածված կարծիքը, թե իր ողջ «պայքարի» նպատակն ակցիաներ կազմակերպելու ճանապարհով Հայաստանից հեռանալն էր դեպի ապահով Եվրոպա: Նրա ընկերներից մեկը` «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Մամիկոն Հովսեփյանը վստահեցնում է, որ Ծոմակ Օգանեզովայի մտերիմներն են նրան համոզել արտագաղթել, ինքը չէր ցանկանում, և բացառված չէ, որ կրկին վերադառնա: Մամիկոն Հովսեփյանը, ում ղեկավարած ՀԿ-ն Ծոմակին փաստաբան է տրամադրել, հայտնել է նաև, որ «Դի Այ Վայ» ակումբի պայթեցման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը դոփում է տեղում, և որ ինքն այն ձգձգելու միտում է նկատել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին