ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Մարդ՝ ում վստահում և հարգում են աշխարհի հզորները

Վերլուծական
Բազմիցս է խոսվել այն մասին, որ Հայաստանը հարուստ երկիր չէ և ներդրողների համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, բայց Հայաստանում կան գործիչներ, ովքեր իրենց հանդեպ ունեցած հարգանքը և վստահությունը, միջազգային կապերը կարողանում են օգտագործել՝ ի շահ մեր երկրի: Խոսքը, մասնավորապես, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին է:
 
Եվ այսպես, խոսենք փաստերով:
 
Անցյալ տարի մեր երկիր էր ժամանել Քուվեյթի թագաժառանգ՝ շեյխ Ալ Սաբահը, ով Հայաստանում էր Գագիկ Ծառուկյանի հրավերով: Այցի հիմնական նպատակը ներդրումային ծրագրեր իրականացնելն էր: Առաջին խոշոր ծրագրի մեկնարկը արդեն իսկ տրված է, դա Երևանի կենտրոնում հինգաստղանի հյուրանոցի կառուցումն էր, որի նմանը պարզապես Երևանում չէր լինելու, ինչը տուրիզմի տեսանկյունից խոստումնալից էր: Սակայն, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և այն, որ հռչակած տնտեսական հեղափոխությանն ուղղված քայլերը դեռևս դեկլարատիվ մակարդակում են, կարծես թե, առկախել է այս ծրագրի իրականացումը: Հաջորդ խոշոր ներդրումային ծրագիրը մետաղների արտադրությամբ զբաղվող սիլիցիումի գործարանն է, որի համար ներդրվելու է մեկ միլիարդ դոլար, այն պատրաստ կլինի երկու տարվա ընթացքում և կստեղծի երեք հազար նոր աշխատատեղ:
 
 
Գագիկ Ծառուկյանը մտերիմ հարաբերություններ ունի նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ավելին, Լուկաշենկոն Հայաստան կատարած իր այցերից մեկի ժամանակ որդու հետ եղել է նաև Ծառուկյանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, անգամ հյուրընկալվել և գիշերել է Ծառուկյանի տանը: Դրանից հետո էլ Մինսկում բացվել է «Արմյանսկիյ ստանդարտ» համատեղ ձեռնարկությունը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանին պարգևատրել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով: 
 
 
 
2017-ին մեր երկրում էր աշխարհահռչակ «Gucci» ընկերության հիմնադիր Գուչիո Գուչչիի թոռը՝ Ուբերտո Գուչչին: Վերջինս ժամանել էր Հայաստան՝ Գագիկ Ծառուկյանի հրավերով՝ նպատակ ունենալով ձևավորել համագործակցության լայն ձևաչափ, որի արդյունքում կարող է ծնվել հայ–իտալական նոր բրենդ: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանի ջանքերի շնորհիվ, կրկին աշխարհին լավագույնս ներկայանալու հնարավորություն ենք ստանում:
 
 
 
Ծառուկյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում սկսված բամբակի արտադրության գործընթացին ծանոթանալու նպատակով ամիսներ առաջ Հայաստան էր ժամանել Սիրիայում հայտնի «Սաբաղ Գրուպ» ընկերության վարչական կազմի նախագահ Ամար Սաբաղը: Ստորագրված պայմանագիրը նախատեսում է առաջիկա 5 տարում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ստեղծել ավելի քան 4000 աշխատատեղ: Նախնական ներդրումների ծավալը գերազանցելու է 30 միլիոն դոլարը:
 
 
 
Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան էր ժամանել Սինգապուրի քաղաքական գործիչներից, կուսակցությունների ղեկավարներից, խորհրդարանի պատգամավորներից, իրավական-տնտեսական-ֆինանսական ոլորտների հայտնի փորձագետներից և պրոֆեսորներից բաղկացած  պատվիրակությունը:
 
 
 
 
Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան էին ժամանել նաև ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի խոշորագույն՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամները՝ խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի գլխավորությամբ: Բացի այդ, Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցեց Սոչիում անցկացվող Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Սոչի կատարած այցի շրջանակներում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական և տնտեսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում ԲՀԿ առաջնորդը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ առաջարկով»:
 
 
Իտալիայի հետպատերազմյան պատմության շրջանում ամենահզոր և ազդեցիկ քաղաքական գործիչ Սիլվիո  Բեռլուսկոնին իր կուսակցության պատգամավոր Ելենա Պոլիդորիի միջոցով ջերմ բարևներ և նվեր է փոխանցել ԱԺ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և ցանկություն հայտնել համագործակցության նոր փուլ սկսել հայկական կողմի հետ՝ ի դեմս Ծառուկյանի։ Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ Գագիկ Ծառուկյանին պատկանող և հավատարմագրային ծառայությունների ղեկավարմանը հանձնված «Մուլտի գրուպ կոնցեռնը» Ելենա Պոլիդորիի եղբորը՝ Ֆրեդերիկո Պոլիդորիին պատկանող «Կերամիսսա» ընկերության հետ Հայաստանում մեկնարկել են կերամիկական բարձրորակ սպասքի արտադրություն, որն իր որակով զբաղեցնում է ամենաբարձր դիրքերը միջազգային շուկայում։
 
 
Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանն ներկայիս ամենաազդեցիկ հայ քաղաքական գործիչներից է, ում հեղինակությունն ու համբավը տարածվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս: Սակայն, ի՞նչ են անում իշխանական համակարգի որոշ գործիչներ Ծառուկյանի միջազգային հեղինակությունը, նրա հանդեպ եղած վստահությունը ի նպաստ մեր երկրի ծառայեցնելու փոխարեն: Տպավորություն է, որ ողջ պետական ապարատը աշխատում է միայն մեկ խնդրի լուծման ուղղությամբ՝ ինչպես վնասել կամ խանգարել Ծառուկյանին: Նոնսենս է, որ անգամ Նոր Հայաստանում որոշ շրջանակներ սեփական շահը շարունակում են վեր դասել պետական շահից: Իսկ պետական շահը ենթադրում է, որ վերջնական արդյունքի հասնելու համար, երկիրը նոր զարգացման և բարգավաճման մակարդակի բերելու համար հարկավոր է նաև հետևողականություն դրսևորել՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու գործում, ինչը և անում է Գագիկ Ծառուկյանը, սակայն անում է միայնակ, առանց պետական մարմինների աջակցության: Սպասելի էր, որ Նոր Հայաստանի քաղաքական էլիտան պետք է աջակցեր՝ Հայաստան ներդրում բերելու, տնտեսությունը աշխուժացնելուն ուղղված ցանկացած քայլի, բայց արի ու տես՝ ոչ: Մնում է միայն ցիտել հայտնի ասացվածքը՝ եթե չես կարող օգնել, գոնե մի խանգարի…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված