«Հայկական Ժամանակ». Գագիկ Ծառուկյանից պահանջել են ՀԴՄ տեղադրել «Արարատցեմենտի» գործարանում
Հայկական Մամուլ
Թերթի` ՀՀ ՊԵԿ-ի աղբյուրների համաձայն, «Արարատցեմենտի» գործունեությունը դադարեցնելու պատճառը եղել է այն, որ սեփականատերը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նեղացել է գործարանում ՀԴՄ տեղադրելու ՊԵԿ-ի պահանջից:
Ըստ այդ լուրերի, «Արարատցեմենտում» ապրանքը կանխիկ վճարումով իրացնելիս` ընդունված չէ ՀԴՄ կտրոն տալ: Արդյունքում, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը գործարանի սեփականատիրոջը տեղեկացրել է, որ ճիշտ կլինի, եթե ՀԴՄ տեղադրեն և ապրանքը կանխիկով վաճառելիս սկսեն կտրոն տալ:
Սակայն, առաջարկը Գագիկ Ծառուկյանի սրտով չի եղել, և նա դա ընդունել է որպես իր և գործարանի նկատմամբ հարկային ճնշում գործադրելու փորձ ու հրահանգել է որպես բողոքի նշան «կանգնեցնել» «Արարատցեմենտը»: Դադարը նաև տնտեսապես է ձեռնտու, քանի որ պահեստավորված ցեմենտը կսպառվի, իսկ գործարանն էլ սովորականից քիչ հարկեր կվճարի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին