«Ժողովուրդ». ՀՀԿ-ն փորձում է խուսափել փուչիկների պայթյունի պատասխանատվությունից
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ն ամեն գնով փորձում է խուսափել մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի և դրա հետևանքով ավելի քան 150 հոգու վիրավորվելու պատասխանատվությունից: Ինչպես հայտնի է, հիմա միջադեպի պատասխանատվությունը նրանք փորձում են գցել փուչիկները լիցքավորած անձի՝ Սերոբ Բոզոյանի վրա:
Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը ՀՀԿ երիտասարդական խորհրդի ղեկավար Կարեն Ավագյանին հարցրել է՝ արդյոք նա բարոյական պատասխանատվություն կրո՞ւմ է կատարվածի համար: «Իսկ Դուք բարոյական պատասխանատվություն կրո՞ւմ եք Ձեր հարցի համար»,-իրեն բնորոշ ցինիզմով հայտարարել է երիտհանրապետականն ու անջատել հեռախոսը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին