«Ժողովուրդ». Սամվել Բալասանյանը եղել է նախագահական նստավայրում
Հայկական Մամուլ
ԲՀԿ-ն երեկ պաշտոնապես հայտարարել է, որ Գյումրու քաղաքապետի իրենց թեկնածուն լինելու է Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը: Սա պատահական որոշում չէր, քանի որ երեկ` կեսօրից հետո, Բալասանյանը եղել է նախագահական նստավայրում և հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:
«Ժողովուրդ»-ն Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվել է. «Ինչո՞ւ ԲՀԿ-ն չառաջադրեց Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, որը տարբեր լրատվամիջոցներ բազմիցս հայտարարել էր առաջադրվելու մտադրության մասին»:
«Այո, ի սկզբանե Գրիգորյանը քննարկում էր իր առաջադրվելու հարցը, բայց որքան տեղյակ եմ` ինքն է հրաժարվել առաջադրվելու ցանկությունից»,- ասել է Զոհրաբյանը:
Մինչդեռ թերթի իրազեկ աղբյուրները վստահեցնում են, որ Մ. Գրիգորյանն այսօր է հանդիպելու Գագիկ Ծառուկյանին` քննարկելու Գյումրու քաղաքապետի ընտրության հարցը: Ավելին, Գրիգորյանը Բալասանյանի առաջադրման մասին իմացել է մամուլից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին