«Հրապարակ». Գեղարքունիքի Լիճք գյուղում կառուցվել է Պուտինի անվան թաղամաս
Հայկական Մամուլ
Թվում է՝ ինչ կապ ունի Գեղարքունիքի մարզը Ռուսաստանի Դաշնության և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բայց դա միայն առաջին հայացքից՝ իրականում ունի և սերտ:
Այս մարզում բարեկեցիկ ապրող յուրաքանչյուր ընտանիք Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած ներկայացուցիչ ունի, որը վաստակածի առյուծի բաժինն ուղարկում է հայրենիք, ուստի մարդիկ երախտապարտ են իրենց կյանքը բարելաված ռուսական իշխանություններին: Մարզի Լիճք գյուղի դիմացի հատվածում՝ մայրուղու մյուս կողմում, նոր թաղամաս է կառուցվում: Գյուղի բնակիչները պատմել են, թե թաղամասի սկզբնավորումը համընկել է Պուտինի՝ առաջին անգամ նախագահի պաշտոնը ստանձնելու հետ: Եվ ահա, թաղամասն էլ, ի պատիվ վերջինիս և Ռուսաստան մեկնած խոպանչիների, կոչել են Պուտինի թաղամաս:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին