«Հայկական Ժամանակ». Ձևավորվել են Ազգային ժողովի միջազգային պատվիրակությունները
Հայկական Մամուլ
Երեկ վերջնականապես ձևավորվել են Ազգային ժողովի միջազգային պատվիրակությունները: Թերթը հիշեցնում է, որ մոտ մեկ ամիս առաջ տեղեկացրել էր, որ դրանց կազմն, ըստ էության, որոշված է: Երեկ վերջին ճշտումներն են արվել: Մասնավորապես որոշվել է, որ ՀՀ-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը պետք է ղեկավարի ոչ թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, Աժ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, այլ` ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Թերթի հիշեցմամբ` նախորդ գումարման Աժ-ում ՀՀ-ԵՄ հանձնաժողովի նախագահը Նաիրա Զոհրաբյանն էր: Այդ պաշտոնը սովորաբար տրվում էր կամ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին, կամ` Եվրաինտեգրման:
Հիմա, փաստորեն, խախտելով հաստատված ավանդույթը, հանձնաժողովը տրվել է շարքային ՀՀԿ-ականի: Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակը չի ցանկացել Աժ-ում անպաշտոն մնալ: Երեկ պաշտոնապես մեկ այլ որոշում էլ է կայացվել:
Ինչպես տեղեկացրել էր թերթը, ԵԽԽՎ պատվիրակության փոխարինող կազմում ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները պետք է աշխատեին ռոտացիոն կարգով, մեկ տարի՝ «Ժառանգության» ներկայացուցիչը, մեկ տարի՝ ՀՅԴ-ի: Երեկ որոշվել է, որ ԵԽԽՎ-ում, նախ, կաշխատի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեկ տարի ան՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին