«Հայկական Ժամանակ». Ներսիկ Նազարյանը կազատվի՞ զբաղեցրած պաշտոնից
Հայկական Մամուլ
Այսօր ՀՀ ոստիկանությունում տեղի կունենա կոլեգիայի նիստ, որին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը:
Ոստիկանությանը մոտ կանգնած թերթի աղբյուրները չեն բացառում, որ նիստը կարող է ավարտվել նշանակալի իրադարձությամբ, զբաղեցրած պաշտոնից կարող է ազատվել Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Երեկ երեկոյան դրությամբ, թերթի աղբյուրների գնահատմամբ, այդ պաշտոնանկության հավանականությունը հիսուն-հիսուն էր: Եթե նույնիսկ Ներսիկ Նազարյանը չազատվի պաշտոնից, ապա կոլեգիայի նիստի ժամանակ նա կենթարկվի սուր քննադատության: Թե ինչով է պայմանավորված ոստիկանապետ Նազարյանի հնարավոր պաշտոնանկությունը, երեկ դեռ հայտնի չէր:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին