«Հրապարակ».Հանգստի մեկնողները բավականին հետաքրքիր գնային կոլապսի մեջ են հայտնվել
Հայկական Մամուլ
Հայաստանից արտասահման հանգստի մեկնողներն այս օրերին բավականին հետաքրքիր գնային կոլապսի մեջ են հայտնվել: Երկու-երեք օրվա տարբերությամբ ինքնաթիռների տոմսերը աստղաբաշխական աճմամբ՝ 2-3 հարյուր դոլարով թանկացել են:
Մեծ պահանջարկի և հմուտ մանիպուլյացիաների պատճառով: Թե հատկապես որ օղակում են արվում այդ մանիպուլյացիաները, դժվար է հասկանալ, որովհետև տուրիստական ֆիրմաները հարցումին ի պատասխան՝ տոմս կա, թե ոչ, ասում են՝ չկա:
Բայց «քիչ անց» ցանցում հայտնվում են տոմսեր՝ վերը նշված ինդեքսավորմամբ: Մարդիկ՝ հիասթափված, չեն ցանկանում մեկնել հանգստի, մանավանդ եթե նախատեսել են դա անել ընտանիքով և մի քանի տոմս գնելու կարիք ունեն:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին