Ամերիկացի զինածառայողներին թույլ են տվել զինվորական համազգեստով մասնակցել գեյ-շքերթին
ԱՄՆ
Պենտագոնը ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ թույլ է տվել զինծառայողներին մանսակցել գեյ-շքերթին զինվորական համազգեստով, հաղորդում է The Associated Press։ Համապատասխան թույլտվությամբ նամակը հուլիսի 19 ուղարկվել է Միացյալ Նահանգների զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներ։
Որոշումն ուժի մեջ է միայն Սան Դիեգոյում հուլիսի 21-ին կայանալիք նույնասեռականների զանգվածային շքերթի դեպքում։ Իր որոշումը Պենտագոնը բացատրել է Սան Դիեգոյում սպասվող նւոյնասեռականների շքերթի հանդեպ զանգվածային հետաքրքրությամբ, ինչպես նաև այն փաստը, որ դրա կազմակերպիչները ակտիվորեն խրախուսում էին զինծառայողներին մասնակցել միջոցառմանը զինվորական համազգեստով։
Սան Դիեգոյի նույնասեռականների շքերթին մասնակցելու ցանկություն են հայտնել ավելի քան 300 զինծառայող։ Թե նրանցից քանիսը կգան համազգեստով, հայտնի չէ։
Պենտագոնի կողմից սահմանված կարգով՝ զինծառայողները կարող են մասնակցել շքերթներին զինվորական համազգեստով, միայն եթե նրանք ստանում են հրամանատարության թույլտվությունը: Նշենք, որ անցյալ տարի Սան դիեգոյում կայացած նույնասեռականների շքերթին ԱՄՆ բանակի զինծառայողները մասնակցել էին շապիկներով, որոնց վրա նշված էր իրենց ռազմական ստորաբաժանման անվանումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)