Սկսվում է Ռամադանը՝ ամենկարևոր ամիսը մուսուլմանների համար
Աշխարհ
Իսլամի հետևորդների համար ուրբաթ գիշերը սկսվում է ամենակարևոր և պատվաբեր ամիսը՝ Ռամադանը։
Ռամադանի ողջ ընթացքում մուսուլմանները հետևում են խիստ պահքի («ուռազա»), որը բացառում է ջուրը, սնունդը և սեռական հարաբերությունները օրվա լուսավոր ժամերին։ Այս ժամանակաշրջանը ամբողջությամբ նվիրված է Ալլահի և Ղուրանի իմացությանը։
Իսլամի հինգ հիմնասյուներից մեկի համաձայն, Ռամադանի ընթացքում բարեպաշտ մահմեդականները պետք է պաս պահեն լուսաբացից մինչև մայրամուտ։ Ռամադանի ընթացքում պաս չպահել կարող են միայն հղի կանայք և կերակրող մայրերը, հիվանդ և տարեց մարդիկ, յոթ տարեկանից փոքր երեխաները, ինչպես նաև նրանք, ովքեր չեն կարող հետևել պահքին օբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ նրանք, որոնք պատերազմում են կամ ճանապարհորդում։
Այս ամիս լավ գործեր անելը հատկապես կարևոր է. ըստ Մուհամեդ Մարգարեի՝ Ալլահը Ռամադանի ընթացքում մեծացնում է դրանցից յուրաքանչյուրի կարևորությունը 700 անգամ: Ռամադանի ավարտին երեք օր տոնվում է Կուրբան-բայրամը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ