ԼՂՀ-ում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չեն եղել. ԿԸՀ
Արցախ
ԼՂՀ-ում երեկ անցկացրած նախագահական ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չեն եղել: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԿԸՀ ներկայացուցիչ Ռայա Նազարյանը։ «Միայն գրանցվել է մի դեպք, երբ ահազանգել են, որ Շահումյանի շրջանում նախագահի թեկնածու Վիտալի Բալսանյանի վստահվանձ անձի լիազորությունները սահմանափակել են: Մենք զանգել ենք շտկել են, բայց իրականում ոնց որ այնքան բան չի եղել, ինչքան ուռճացրել են», - նշեց Նազարյանը: Վերջինիս խոսքերով, դիմումներ հիմնականում չեն եղել, իսկ եղածներն էլ բանավոր են եղել:
«Անընդհատ զանգում էին, հարցնում էին՝ մեկը ծեր է, մեկն ուզում է անձնագրի պատճենով ձայն տալ, մեկն ասում է՝ մեքենա ուղարկեք տուն, մյուսն ասում է՝ քվեատուփն ուղարկեք: Հազար տիպի մանր-մունր հարցեր են, որոնք ուսումնասիրվել են և վերացվել», - նշեց ԼՂՀ ԿԸՀ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ-ում անցկացրած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթել է Բակո Սահակյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան