Պենտագոնին արգելել են համագործակցել ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ
ԱՄՆ
Այսօր ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն օրենքում ընդունել է մի փոփոխություն, որն արգելում է Պենտագոնին համագործակցել ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերության հետ այն պատճառով, որ վերջինս զենք է մատակարարել Սիրիայի կառավարությանը։ Այս որոշմանն աջակցել է 407 օրենսիր, իսկ դեմ են եղել հինգը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Օրենքի փոփոխության հեղինակը դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Մորենն է Վիրջինիայից։ Նրա գործընկերներից շատերը՝ ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական, ավելի վաղ այս կոչով դիմել էին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը։ Նշենք, որ Պենտագոնը «Ռոսօբորոնէքսպորտ»-ից գնում էր ռուսական Մի-17 ուղղաթիռներ Աֆղանստանում տեղակայված ռազմական բազաների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)