Արմավիան չի արձագանքում Սփյուռքի նախարարությանը
Հայաստան
Սիրիահայ գրող Տիգրան Գաբոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ներկա պատերազմական իրավիճակում սիրիհայ համայնքի մասին։ Բանախոսի տվյալներով մինչև հիմա զոհվել են երեք սիրիահայ զինծառայող, և երեք քաղաքացի՝ պայթունների հետևանքով։ Սերգեյ Գաբոյանը պահանջում է, որ հայրենիքը հնարավորինս մեծ ուշադրություն դարձնի սիրիահայերի խնդիրներին։ Հարկավոր է մեծացնել չվերթների թվաքանակը, էժանացնել տոմսերի արժեքը և հեշտացնել վիզաների հարցը, որպեսզի առաջացած խուճապում ժողովուրդը կարողանա վերադառնալ Հայաստան։
Բանախոսը նշեց նաև, որ Սփյուռքի նախարարությունը, արձագանքելով այս խնդիրներին, մեկ շաբաթ առաջ նամակ է ուղղել ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությանը խնդիրներին լուծում տալու համար։ «Արմավիան» դեռևս չի արձագանքել։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի