ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ԼՂՀ նախագահական ընտրությունների մասին
Արցախ
Երեկ Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում մասնավորապես ասվում է.
«Համանախագահները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների՝ այդ միջոցառման միջոցով սեփական բնակչության հասարակական կյանքի ժողովրդավարական կազմակերպման փորձի ձեռնարկման անհրաժեշտությունը:
Համանախագահող երեք երկրներից և ոչ մեկը, և ոչ էլ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչում որպես անկախ ու ինքնիշխան երկիր: Հուլիսի 19-ի տվյալ միջոցառումը ոչ մի կերպ չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը և չի ազդի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ընթացիկ բանակցությունների արդյունքների վրա»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան