Ղարաբաղի քաղաքական դաշտը հղի է ընդդիմությամբ. Ալեքսանդր Իսկանդարյան
Արցախ
Արցախի նախագահական ընտրությունները բավական ծավալուն լուսաբանվեցին և Ադրբեջանի հիստերիան բնական էր: Նման կարծիք այսօր լրագրողներ հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքերով, բավական հետաքրքրական է եղել Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այն հայտարարությունը, որ Եվրոպական միությունը չի ճանաչում նախագահական ընտրությունները և այդ ընտրությունները չեն բերի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխությանը։
«Այսպիսի հայտարարություն արվեց առաջին անգամ»,– նշեց Իսկանդարյանը։
Ընտրությունները համեմատելով Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացների հետ՝ Իսկանդարյանը նշեց, որ երկու պետություններում կար մրցակցություն, կար ընդդիմություն և մեծ տարբերություններ չէր նկատվում:
«Ղարաբաղում նույնպես ընդդիմադիր դաշտի համար խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորություն է ստեղծվում: Ղարաբաղի քաղաքական դաշտը հղի է ընդդիմությամբ»,– եզրափակեց Իսկանդարյանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան