Սիրիան մտադիր չէ քիմիական զենք օգտագործել
Մերձավոր Արևելք
«Դամասկոսը մտադիր չէ ընդդիմության ուժերի դեմ քիմիական զենք կիրառել», այս մասին այսօրվա նիստի ժամանակ հաղորդել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Սիրիայի հարցերով մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
«ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե իբր Սիրիան մտադիր է քիմիական զենք օգտագործել, զուրկ են որևէ հիմնավորումից»,- վստահեցրել է Ջաֆարին։
«ՄԱԿ-ի Անվտագության խորհուրդն ընդդիմության պրովոկացիոն հայտարարություններին ուշադրություն դարձնելու փոխարեն ավելի լավ է վերահսկի ահաբեկիչների և ավազակների գործողությունները, ովքեր դեմոկրատիայի կարգախոսների ներքո հարձակվում են քաղաքացիական և կառավարական օբյեկների վրա»,- հայտարարել է Ջաֆարին։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել