Երկու օրվա ընթացքում Լիբանան է փախել 30,000 սիրիացի
Մերձավոր Արևելք
Դամասկոսում սկսված մարտերը սիրիացի փախստականների հսկայական ալիք առաջացրեցին դեպի Լիբանան: Անցած 48 ժամերի ընթացքում սահմանը հատել է ավելի քան 30 հազար մարդ: Լիբանանի ընդհանուր անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ գրանցել է ավելի քան 30,000 սիրիացու, որոնց մեծ մասին՝ «փախստականի» կարգավիճակում:
Սիրիացիներից շատերը չունեն կտրոններ, որոնք սիրիացիներին պետք է տրամադրեն իշխանությունները սահմանը հատելու համար, իսկ որոշներն էլ չունեն անձնագիր կամ անձը հաստատող որևէ այլ փաստաթուղթ: Նշենք, որ փախստականները կենտրոնացել են Լիբանանի Մաջալ Անջար քաղաքի մոտակայքում: Տեղացիները փորձում են բավականաչափ ջուր հասցնել փախստականներին՝ փրկելու նրանց անտանելի շոգից:
Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն, սիրիական փախստականների թիվը Լիբանանում գերազանցում է 60,000-ը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել