Սիրիահայերի համար ստեղծվել է օպերատիվ արձագանքման գրասենյակ
Հայաստան
Սիրիայի իրադարձություններն արդեն տեւական ժամանակ է սրել են սիրիահայ համայնքի անվտանգության խնդիրը: Ներկայում Սիրիայի մեր հայրենակիցներից շատերը ելքը տեսնում են Հայաստան տեղափոխվելու և հայրենիքում ապրելու ու աշխատելու մեջ:
Արդեն իսկ ժամանել են 2-3 հազար երիտասարդներ, որոնցից շատերը լավագույն մասնագետներ են: Նրանց մի մասն արդեն աշխատում է Հայաստանի ձեռնարկություններում: Որոշ ձեռնարկություններ էլ օգնում են սիրիահայերին մասնագիտական վերապատրաստման հարցում և հետագայում կօգնեն համապատասխան աշխատանք գտնել:
Ժամանած հայրենակիցներին աշխատանքով ապահովելու նպատակով գործում է օպերատիվ արձագանքի գրասենյակ, որը՝
• գրանցում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին և նրանց տվյալները փոխանցում ձեռնարկություններին,
• գրանցում է այն ձեռնարկություններին, որոնք մասնագետների կարիք ունեն կամ կարող են վերապատրաստել ժամանածներին և օգնել նրանց աշխատանք գտնել:
Օպերատիվ արձագանքման գրասենյակի հեռախոսահամարն է՝ +374 (10) 574812:
Էլ փոստի հասցեն՝ [email protected]
Ակնկալում ենք, որ այս քայլին կմիանան այլ ձեռնարկություններ նույնպես:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի