Իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածը
Մերձավոր Արևելք
Իսրայելական ռազմաօդային ուժերը նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան երկու անգամ ռմբակոծել են Գազայի հատվածը, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Agence France-Presse գործակալությանը։ Ռմբակոծության արդյունքում վնասվել են «ահաբեկչական ակտիվ կենտրոնները». տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։
Ռմբակոծությունները կատարվել են՝ ի պատասխան շաբաթ առավոտյան Գազայի հատվածից արձակված «Կասսամ» հրթիռի։ Դրա արդյունքում ոչ ոք չէր տուժել։ Այդ գործողության կազմակերպման մեջ Իսրայելը մեղադրեց պաղեստինյան «Համաս» խմբավորմանը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի հրամանատար Բեննի Հանցը նախազգուշացրել էր, որ Գազայի հատվածից իրականացվող հարձակումների շարունակվելը կհանգեցնի Իսրայելի կողմից մեծամասշտաբ ռազմական գործողությունների կազմակերպմանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)