«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» առաջին ֆոլկլորային փառատոն՝ աշնանը
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպությունը ս. թ. սեպտեմբերի 9-16-ը կանցկացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոնը, որին կմասնակցեն երգի, պարի, ժողովրդական նվագարանների համույթները: Այս տարի կտրվի փառատոնի մեկնարկը, որին մասնակցելու ցանկություն են հայտնել ֆոլկլորային խմբեր' Հայաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Խորվաթիայից և Հունաստանից:
«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոնի իրականացումը միտված է գյուղական համայնքների զարգացմանը և աշնանն այն կանցկացվի Արագածոտնի մարզում: Փառատոնի բացման և փակման համերգները տեղի կունենան մայրաքաղաքում: Փառատոնային ծրագրում ընդգրկված են մի շարք համերգներ, երթեր, հանդիպումներ, էքսկուրսիաներ: Կկազմակերպվեն մասնակից պետությունների մշակույթն ու արդյունաբերությունը ներկայացնող ցուցահանդեսներ ևս:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում