Մեկնարկել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» մրցույթ-փառատոնի մարզային փուլը
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարությունը Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ ս. թ. սեպտեմբերի 28-30-ը սույն թանգարանում կանցկացնի «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի չորրորդ մրցույթ-փառատոնը:
Փառատոնին կարող են մասնակցել առանց տարիքային սահմանափակման բոլոր այն անձինք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել: Հեքիաթի տևողությունը չպետք է գերազանցի 7 րոպեն, և պետք է պատմվի բացառապես բարբառով, ցանկալի է պատմողը ներկայացնի իր տարածաշրջանի կամ նախնիների ծննդավայրի հեքիաթները: Նախապատվությունը կտրվի ավանդական-ժողովրդական հեքիաթին: Փառատոնի մարզային ընտրական փուլերը կազմակերպվում են ՀՀ մարզպետարանների կողմից, հետևաբար, ժյուրիի կազմն ընտրվում է մարզպետարանի համապատասխան վարչություններից, մշակույթի ակումբներից, դպրոցների աշխատակիցներից, գյուղի տարեց բնակիչներից, մանուկներից և տեղի թատրոնների մասնագետներից:
Ս. թ. հուլիսի 12-ին Գավառի երկրագիտական թանգարանում կայացել է Գեղարքունիքի մարզի ընտրական փուլը, որին մասնակցել է շուրջ 30 երեխա, եզրափակիչ փուլ անցել են 6-ը: Հեքիաթասացության և բարբառի չորրորդ փառատոնին կհրավիրվեն մասնակցելու Հայաստանի ազգային համայնքներում բնակվող ասորի, հույն, վրացի, ռուս, ուկրաինացի, բելառուս, գերմանացի, լեհ, եզդի, քուրդ, հրեա հեքիաթասացները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում