Գագիկ Բեգլարյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
Հայաստան
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու:
Գագիկ Բեգլարյանն ընդգծել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրի իրականացմանն ուղղված նախապատրաստական քայլերի արագացման կարեւորությունը' տեղեկացնելով, որ ներդրողների հետ բանակցություններ են վարվում նախագծային աշխատանքների վերաբերյալ պայմանագիր կնքելու համար:
Նշելով, որ իրենք նույնպես հետամուտ են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանն ուղղված աշխատանքներին, դեսպան Մոհամմադ Ռեիսին իր հերթին կարեւորել է նախագծի իրագործումը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար, որը, ըստ նրա, կնպաստի երկու երկրների ոչ միայն զբոսաշրջության, այլեւ առեւտրի զարգացմանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի