Շատ ձու ուտելը վնասակար է առողջության համար
Գիտություն և Մշակույթ
Բժիշկները հայտնաբերել են, որ չափից շատ ձու ուտելը կարող է հանգեցնել երկրորդ տիպի շաքարախտի ձևավորման: Այս եզրակացությունները հիմնված են 25-ամյա հետազոտության վրա, որին մասնակցել է 20 հազար կին ու 36 հազար տղամարդ:
Մինչ այդ շաքարախտի ու ձվի միջև կապը բացահայտված չէր: Գիտական ուսումնասիրության ընթացքում 1921 տղամարդկանց ու 2112 կանանց մոտ գրանցվել է շաքարախտ: Ինչպես պարզվեց, առօրյա սննդակարգում չափից շատ ձվի առկայությունը բարձրացնում է խոլեստերինի ու գլյուկոզայի մակարդակը:
Ամենամեծ ռիսկայնության գոտում էին նրանք, ովքեր ամեն օր էին ձու ուտում: Չնայած նրան, որ ձուն պարունակում է շատ օգտակար նյութեր, չարաշահելու դեպքում այն նվազեցնում է «լավ» խոլեստերինը: Ընդ որում՝ «վատ» խոլեստերինն ընդհակառակն աճում է' ոչնչացնելով ձվի բոլոր դրական հատկությունները: Վերլուծելով ստացված տվյալները' բժիշկները խորհուրդ են տալիս ձվի օգտագործումը սահմանափակել մինչև շաբաթական 2-3 անգամ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում