Պակիստանը որոշել է ամբողջությամբ վերանայել ՆԱՏՕ–ի և ԱՄՆ–ի հետ իր հարաբերությունները
Աշխարհ
Չնայած, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան իրենց ցավակցությունն են հայտնել Պակիստանին նախօրեին զոհված զինվորների առիթով, Պակիստանը որոշում է ընդունել «ամբողջությամբ վերանայել» ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ում նրա դաշնակիցների հետ իր հարաբերությունները։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը ՆԱՏՕ–ի օդուժի կողմից հարձակման է ենթարկվել պակիստանցի սահմանապահների պահակակետը, ինչի արդյունքում զոհվել է 25 զինծառայող, վիրավորվել՝ 14-ը։ Հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։
Նշենք նաև, որ նույն օրը Պակիստանի իշխանությունները կտրուկ կերպով պահանջել էին ԱՄՆ–ին ազատել Շամսի օդակայանը՝ ՆԱՏՕ-ի օդային ուժերի հարձակմանն ի պատասխան։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ