Պակիստանը վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ին
Աշխարհ
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, Պակիստանի իշխանությունները 15 օր ժամանակ են տվել ԱՄՆ զորքերին Պակիստանի տարածքից դուրս բերելու համար: Պակիստանի իշխանությունների կոշտ դիվանագիտական պատասխանը պայամանվորված է նախօրեին Պակիստանի և Աֆղանստանի սահմանային գոտում գտնվող անցակետի վրա ՆԱՏՕ-ի զորքերի ռմբակոծությունները, որոնց հետևանքով սպանվել է ավելի քան 28 պակիստանցի զինվոր և 14 այլ զինվորներ վիրավորվել էին:
Պակիստանի առաջին պատասխանը եղավ այն, որ փակեց Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զորքերի համար մատակարարվող ապրանքների համար իր երկրով անցնող տարանցիկ ճանապարհը: Ավելի ուշ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը իր վրա էր վերցրել միջադեպի պատասխանատվությունը:
Իր հերթին, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ պաշտպանության նախարար Լեոն Պանետան իրենց ցավակցությունն էին հայտնել կատարվածի համար և իրենց պատրաստակամությունն էին հայտնել հետաքննությանը օժանդակելու համար: Սակայն ԱՄՆ պաշտոնյաները իրենց հայտարարություններում չեն նշել արդյոք ճանաչում են ՆԱՏՕ-ի զորքերի մեղավորությունը այդ միջադեպի հետ կապված:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ