Nokia-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել
Աշխարհ
Nokia ընկերությունը հայտնել է իր Nokia Lumia սմարթֆոնի ռեկորդային վաճառքների մասին: Այս տարի տվյալ սմարթֆոնի վաճառքների ծավալները գերազանցել են վերլուծաբանների սպասումները, որը դրական ազդանշան է հեռախոսների շուկայի երբեմնի առաջնորդի տեղի վերականգնման համար:
2012թ.-ի երկրորդ կիսամյակում Lumia հեռախոսների վաճառքի թիվը հասել է մոտ 4 մլն.-ի: Հիշեցնենք, որ այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը կարողացնել է վաճառել ավելի քան 2 մլն. Lumia հեռախոս: Հեռախոսների արտադրման ոլորտում Nokia-ն ավելի քան 14 տարի զբաղեցնում էր առաջնորդի դերը: Ընկերության վաճառքի ցուցանիշների կտրուկ անկումը բացատրվում է տնտեսական ճգնաժամի հետևանքով Apple և Samsung Electronics Co ընկերությունների՝ շուկայում առաջխաղացումով:
Մասնագետները պնդում են, որ Lumia սմարթֆոնների վաճառքի այդպիսի ցուցանիշները դրական անդրադարձ կունենան ընկերության գործունեության վրա, որը վերջին ժամանակներում ամեն ինչ անում է, որպեսզի վերադառնա իր նախկին դիրքին: Մասնագետները վստահ են, որ Lumia-ն կարող է մրցակցել iPhone-ի և Galaxy հեռախոսների հետ:
Վերջին ժամանակներում Nokia ընկերությունը կորցրել է ավելի քան 95 մլրդ. եվրո, ինչը մեծ հարված էր ընկերության թե՛ գործունեությանը և թե՛ հեղինակությանը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ