Առաջին անգամ Microsoft-ը վնաս է կրել
Աշխարհ
Microsoft ընկերությունը 1996 թ.-ից այս կողմ առաջին անգամ 500 մլն. ԱՄՆ դոլար եռամսյակային վնաս է կրել: Կորստի պատճառը համացանցի ոլորտում սխալ ներդրումներն են:
1986 թ.-ին Microsoft ընկերությունը դարձել էր բաց բաժնետիրական ընկերությունը, և մինչև վերջերս կորուստներ չէր կրել: Այս տարվա ապրիլի տվյալներով ընկերության կորուստները գնահատվել են 492 մլն. ԱՄՆ դոլար: Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում ընկերության մաքուր շահույթը գնահատվում էր 5.9 մլրդ ԱՄՆ դոլար:
Ընկերության ղեկավարությունը կորուստները կապում է սխալ ներդրումներ կատարելու հետ, երբ 2007 թ.-ին ձեռք բերեց aQuantive համացանցային գովազդի գործակալությունը: Գործարքը արժեր 6.3 մլրդ ԱՄՆ դոլար, որը համարվել է Microsoft-ի սխալ քաղաքականություն համացանցային ոլորտում:
Բայց եթե մեծ կորուստներին չնայենք, ապա կարող ենք ասել, որ ընկերության շահույթն աճել է 10%-ով: Այս տարվա առաջին եռամսյակում Microsoft-ի ընդհանուր հասույթը կազմել է 18 մլրդ. ԱՄՆ դոլար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ