Սիրիական բանկերը փող չունեն
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ը հայտնել է սիրիական բանկերում ֆինանսական միջոցների վերջանալու մասին: Բանկային ճգնաժամի հետևանքով երկրում նկատվել է զգալի գնաճ:
ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը ասում է. «Մենք հաղորդագրություն ենք ստացել այն մասին, որ սիրիական բանկերում սպառվել են ֆինանսական միջոցները, սակայն հայտնի չէ, թե դա երկրի ամբողջ բանկերինա վերաբերում, թե ոչ»:
Մասնագետների կարծիքով, բանկային ճգնաժամը ազդեցություն կունենա նաև Սիրիայի բնակչության և փախստականների վրա: Ֆինանսական միջոցների նվազեցումները բերել են այն բանի, որ երկրում ապրելու հյուրանոցային արժեքը հասել է մինչև 100 ԱՄՆ դոլար մեկ գիշերվա համար: Համաձայն արաբական տեղեկատվության, Սիրիայի Կենտրոնական Բանկը շրջանառության մեջ է դրել Ռուսաստանում տպագրված նոր փողեր՝ շտկելու երկրի տնտեսական վիճակը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել